17.10.2024
Ի՞նչ նորություններ կան Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով
prev Նախորդ նորություն

Սիմոնյանն ու Յակովելլին քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմակողմ օրակարգը

Ժնեւում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելլիի հետ: Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատար կանգնելու վճռականության, ինչպես նաեւ հայ ժողովրդի խաղաղության ու ժողովրդավարության ձգտումներին ցուցաբերած օժանդակության համար: Բացի այդ, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Ֆրանսիայի դերը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման, ինչպես նաեւ եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրման հարցում:


Քսավիե Յակովելլին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին հանդիպման համար ու նշել, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին:


Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր:

«SKY express»-ը թռիչքներ կիրականացնի Աթենք–Երևան-Աթենք երթուղով
Հաջորդ նորություն next
 Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով նիստին. ԱԳՆ
16.10.2024
Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափով նիստին. ԱԳՆ