12.10.2024
Արդարություն հաստատելու օրակարգն այսօր նույնքան հրատապ է, որքան հրատապ էր 2018 թ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Լուսանկարը` armenpress.am
Լուսանկարը` armenpress.am

ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 20:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։44-ին)  գրանցել է հյուսիսային լայնության 40․01⁰ և արևելյան երկայնության 44.48⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Արտաշատ քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․3 մագնիտուդով երկրաշարժ:


Ինչպես հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արտաշատ քաղաքում, Դվին և Նարեկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Լուսանկարը` Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ