11.09.2026
Կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, գործունեության եւ լուծարման ընթացակարգերը
prev Նախորդ նորություն

ԳՇ նախկին պետը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հարթակից։


Ըստ այդմ, Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։


Ծանուցագիրը ստանալու պահից սկսած մեկ ամսվա ընթացքում նա պետք է ներկայանա ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:


Միաժամանակ, գերատեսչությունը հայտնել է, որ Դավթյանը պետք է ներկայանա դատախազություն հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում, այլ օրը և ժամը համաձայնեցնել:


 

Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան հաջորդ շաբաթ կհանդիպեն Ժնևում
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ