10.09.2026
Փաշինյանը փորձում է «հակառուսականությունը» թանկով վաճառել Արևմուտքին
prev Նախորդ նորություն

Ամառային սեզոնի ընթացքում ՀԿԵ-ն ավելի շատ ուղևոր է տեղափոխել, քան 2023 թվականին

Լուսանկարը՝ railway.am
Լուսանկարը՝ railway.am

Ուղևորահոսքի 2024 թվականի ամառային սեզոնին (հունիս-սեպտեմբեր) "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերությունը փոխադրել է շուրջ 220 հազար ուղևոր, ինչը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։


Մասնավորապես, միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով տեղափոխվել է 29 500 ուղևոր: Նույն ժամանակահատվածում մերձքաղաքային երթևեկությամբ փոխադրվել է 190400 ուղևոր: Երևան-Շորժա-Երևան սեզոնային էլեկտրագնացքի ծառայություններից օգտվել է 7600 ուղևոր:


Ընթացիկ տարում ուղևորափոխադրումների ամառային սեզոնի մեկնարկն ընդհատվել է Հայաստանի հյուսիսում գարնանային վարարումների պատճառով երկաթուղային ենթակառուցվածքի վնասման հետևանքով: Դա առաջացրել է հունիսին միջազգային բեռնափոխադրումների պահանջարկի նվազում։ Հոկտեմբերի 1-ից միջազգային հաղորդակցությամբ գործում է Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերի ձեռքբերման և գների մասին տեղեկատվություն կարելի է գտնել ընկերության կայքում:

Ֆրանսիայի օրենսդիրների հետ քննարկվել են հայերի իրավունքների ադրբեջանական խախտումներն
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ