Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել:
Նա ասել է․
«Հայաստանը վտանգավոր խաղերի մեջ է մտել, և նրանք չպետք է
մոռանան Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի պատմությունը։ Նրանք չպետք է մոռանան, թե ինչպես էին ծնկաչոք աղերսում մեզ օգնություն և ինչպես էին դիմում Ռուսաստանին ամենաբարձր մակարդակով, գուցե օրական տաս անգամ, որպեսզի դադարեցվի պատերազմը:
Թող չմոռանան հակաահաբեկչական գործողությունը։ Պետք է հիշեն, որ այդ աշխարհագրության պայմաններում մենք հասանք մեր ուզածին։ Առանց որևէ մեկի կամ որևէ բանի հաշվի առնելու, մենք ընդամենը մի քանի ժամում արմատախիլ արեցինք անջատողականության արմատները․․․»։
ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրվում չտրվել այս սադրիչ հայտարարություններին, չհնչեցնել որևէ քաղաքական գնահատական, որևէ կապ չհաստատել արտաքին դերակատարների հետ, ուղղակի հեծանիվ քշել, խաշլամա ուտել և շարունակել «խեղճիզմի» քաղաքականությունը, ինչն աներկբայորեն հանգեցնելու է «խաղաղության»․․․
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան