26.04.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
prev Նախորդ նորություն

Մակունցը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ամերիկյան բուհերի և AUA համալսարանի միջև

Հոկտեմբեի 2-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի (AUA) նախագահ Բրյուս Պողոսյանի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։


Հանդիպման ընթացքում Բ. Պողոսյանը քննարկել է Հայաստանում բարձրագույն կրթության որակի բարձրացմանը նպաստող ՀԱՀ-ի կողմից իրականացվող քայլերը։ Համալսարանի նախագահը դեսպանին է ներկայացրել ՀԱՀ-ի կողմից իրականացվող կրթական և նորարարական ծրագրերը, համալսարանի զարգացման հեռանկարները։


Դեսպան Մակունցը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ամերիկյան բուհերի և Հայաստանում Ամերիկյան համալսարանի միջև կապերի ստեղծմանն ու համագործակցության ամրապնդմանը։


 

Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար