11.11.2024
Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման հարցեր
prev Նախորդ նորություն

ՄԻՊ-ը Բեռլինում խոսել է գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բեռլինում մասնակցել է Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝ «Օմբուդսմանական հաստատությունները և զինծառայողների ընտանիքներին աջակցելու պարտավորությունները» խորագրով 16-րդ միջազգային համաժողովին։

Միջոցառման նպատակն է վեր հանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, խթանել լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների դերը զինծառայողների ընտանիքներին աջակցելու հարցերում:

Որպես մոդերատոր ՄԻՊ-ը հանդես է եկել համաժողովի շրջանակում կազմակերպված` զինծառայողների ընտանիքների անդամների աջակցությանն ու խնամքին վերաբերող նիստի շրջանակներում:

Այդ համատեքստում ներկայացրել է իր գործունեության կարևոր ուղղությունները, այդ թվում՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի առկա մարտահրավերները, անդրադարձել զինծառայողների ընտանիքների աջակցությանն ուղղված աշխատանքներին, այդ հարցում օմբուդսմանական հաստատությունների դերին։

Անդրադարձել է զինված հակամարտությունների ազդեցությունը կրած ընտանիքների իրավունքների ապահովմանն ուղղված ջանքներին, խոսել ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության մասին: Հատուկ ընդգծել է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելուն միտված աշխատանքների շարունակականության, գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի ապահովման կարևորությունը՝ այս հարցերում շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների դերը:

Ադրբեջանական շարունակվող հանցանքները Սյունիքում.
Հաջորդ նորություն next