13.10.2024
Ինչո՞վ է պայմանավորված Սոթքի հանքավայրը ստորգետնյա եղանակով շահագործելու որոշումը
prev Նախորդ նորություն

Մկնդեղի վտանգավոր բարձր կոնցետրացիա Ալավերդիում և Ախթալայում. հետազոտություն

Չեխական «Առնիկա» և հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ների համագործակցության շրջանակներում 2019 թ-ին իրականացված կենսամոնիտորինգի արդյունքները փաստել են, որ Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ախթալայում, հանքարդյունաբերության ազդակիր տարածքներում մկնդեղի կոնցենտրացիան հողի նմուշառումներում կազմել է 27,85 մգ/կգ-ից մինչև 146,80 մգ/ կգ՝ ՀՀ-ում հողում Սահմանային Թույլատրելի Կոնցենտրացիայի 2 մգ/կգ-ի փոխարեն)։

Մկնդեղի բարձր կոնցետրացիան ռիսկեր է առաջացնում մի շարք հիվանդությունների, որոնցից են՝
- Քաղցկեղածին հիվանդություններ
- Երեխայի զարգացման հապաղում
- Սրտանոթային հիվանդություններ
- Երիկամային անբավարարություն
- Շաքարային դիաբեդի զարգացում

Հողի նմուշառումների փորձաքննությունը իրականացվել է Չեխիայի Հանրապետությունում՝ Պրահայում գտնվող Եվրոպահի ամենախոշոր պետական քիմիական-տեխնոլոգիական համալսարանում։

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ