13.10.2024
Աշակերտը գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել. ՆԳՆ
prev Նախորդ նորություն

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու. խոսնակ

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել Արդարադատության նախարար, իր մտերիմ Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։


«Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:


Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:


Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,- գրել է նա:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին: Այս քայլը նա կատարել է մի խումբ ՔՊ-ական պատգամավորների կողմից իր հրաժարականի պահանջով նախաձեռնված ստորագրահավաքի ֆոնին:


 

Վարչապետները շրջանառության մեջ են դրել «Եվրասիական տնտեսական միություն» նամականիշ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ