13.10.2024
Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ
prev Նախորդ նորություն

Ծառուկյանի խոսքի կարևոր տողատակը

Մյուռոնի օրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողություններին բազմաթիվ գործիչներ էին մասնակցում:


Քաղաքական շեշտադրումների առումով բովանդակալից էր հատկապես Գագիկ Ծառուկյանի լակոնիկ հարցազրույցը:


Խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցության հարցին Ծառուկյանը կարճ պատասխանեց՝ թող գաղտնիք մնա:


Մյուռոնի օրհնության արարողությունը մեր Եկեղեցու կարևոր արարողություններից մեկն է՝ ազգային միասնության, Մաքրվելու, Բարության, Նորի բաղադիչներով:


Այս համատեքստում ընտրական մասնակցության վերաբերյալ Ծառուկյանի ցանկացած այլ պատասխան, «կոնկրետ» խոսք կորցնելու էր ներդաշնակությունն օրվա խորհրդի, համատեքստի հետ:


Սրանով հանդերձ,  նախընտրական ստատուս-քվոյի չբացահայտումը Ծառուկյանի կողմից ռացիոնալ ինտրիգի, սպասման միջավայր է ծնում, որն, անշուշտ, նոր՝ ավելի որակյալ քաղաքական ստատուս-քվոյի մասին է:


Գագիկ Ծառուկյանը շատ լակոնիկ ու տողատակով խոսեց նաև այսօրվա քաղաքական իրականության մասին:


Գուցե շատերի համար պարադոքսալ հնչեց, որ, մի կողմից, Ծառուկյանը Բագրատ Սրբազանին իր ընտանիքի բարեկամ է անվանում, մյուս կողմից՝ հայտնում է, որ քաղաքական առումով չի աջակցում նրան:


Դարձյալ պարադոքսալ ոչինչ չկա, եթե ուշադրություն դարձնենք այն համատեքստին, որտեղ հնչել է Ծառուկյանի խոսքը:


Իսկ այդ համատեքստի գլխավոր ֆոնը Սրբազանի հանդիպումներն էին երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:


Ահա, այս ստատուս-քվոն է, որ չի արժանանում Ծառուկյանի աջակցությանը ու դարձյալ այն պատճառով, որ նրա վերջին ելույթները «ներկա- նախկին» փակուղային շղթայից դուրս նոր ստատուս-քվոյի մասին է, որի հիմքում ոչ թե անցյալն է, այլ զարգացման հրամայականը:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Նոր հարցում Ադրբեջանից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ