14.12.2024
prev Նախորդ նորություն

Հայաստանում խոսել են ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրների վերացման անհրաժեշտության մասին

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել հայ-ռուսական հարաբերություններում առկա բոլոր խնդիրների լուծման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


"Ես կարծում եմ, որ մենք պետք է հավասարակշռենք ու փորձենք բոլոր խութերը վերացնել", - մասնավորապես հայտարարել է նա:


Գրիգորյանի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում և ոչ միայն Ռուսաստանի հետ կարող են որոշակի հարցեր առաջանալ, բայց կարևոր է գտնել հավասարակշռություն, աշխատել և վերացնել խնդիրները: Նա ընդգծել է, որ իրավիճակը աշխարհում բավականին բարդ է, տարածաշրջանում ՝ առավել ևս։ Նման պայմաններում, իհարկե, բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնց բացատրությունները դեռ մինչև վերջ չեն տրվել։


"Կարծում եմ ՝ պետք է փորձել հասկանալ բացատրությունները և ճիշտ որոշումներ կայացնել", - նշեց փոխվարչապետը: