27.11.2024
Ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 հրանոթներ և ականանետեր
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. ՊԲ կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերն անհեթեթություն են

Ադրբեջանական ագիտպրոպի կողմից այսօր առավոտից տարածվող հաղորդագրությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտնող զարգացումների, մասնավորապես՝ պաշտպանության բանակի կորուստների ու վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ լուրերը կատարյալ անհեթեթություն են: Այս մասին հայտարարում է ԼՂՀ ՊՆ-ն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին չընկնել հակառակորդ երկրի տեղեկատվական ծուղակը՝ այդպիսով ջուր լցնելով վերջինիս ջրաղացին: Միաժամանակ, մեր լրատվամիջոցներին կոչ ենք անում առաջնային գծում տեղ գտնող զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելիս օգտվել բացառապես ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, վերջին օրերին սահմանին լարվածության աճ է գրանցվել. նախօրեին ադրբեջանական զինուժը հայկական մարտական դիրքերի ուղղությամբ կիրառել է 85մմ-ոց Դ-44 հրանոթներ, 60 և 82 միլիմետրանոց ականանետեր և այլ ծանր զինտեխնիկա: