27.09.2024
ՀՀ ՊՆ և Ֆինանսների նախարարներն այցելել են N բանակային զորամիավորում
prev Նախորդ նորություն

Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային դաշտը շարունակաբար ընդլայնվում է. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական միության Քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին:


Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային դաշտը շարունակաբար ընդլայնվում է:


«Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է համագործակցության ամուր և ինստիտուցիոնալ հիմք ստեղծել, որի արդյունքում ձեր ղեկավարած գործակալության հետ ստորագրվեց համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Ձեր այցելությունը և համագործակցության պաշտոնական մեկնարկը մեծ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Սա նաև ընդգծում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման կարևորությունը։ Մենք ցանկանում ենք արձանագրել, որ, իսկապես, մեծ կարևորություն ենք տալիս Հայաստանում հատկապես արդարադատության ոլորտին, որը նաև ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական արժեքների հաստատմանը»,- ասել է նախագահը:


Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը շնորհակալությւոն է հայտնել ընդունելության համար: «Ցանկանում եմ շնորհավորել այն բոլոր ձեռքբերումների համար, որ Ձեր երկիրն ունեցել է ոչ միայն ավելի լայն քաղաքական համատեքստում, այլ նաև համագործակցության առումով: Դուք վերջին մի քանի տարիների ընթացքում բավական մեծ ձեռքբերումներ եք արձանագրել՝ հատկապես արդարադատության ոլորտում համագործակցության շրջանակում»,- մասնավորապես ասել է Լադիսլավ Համրանը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը:


Կողմերը կարևորել են դատաիրավական համակարգում բարեփոխումների կյանքի կոչման գործում հետևողական և սկզբունքային մոտեցումները: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և «Եվրաջասթի» միջև համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

Սերգեյ Կոպիրկինը ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ ներկայացուցչին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
26.09.2024
Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը