23.11.2024
Վահե Հակոբյանի եղբայրը և Նարեկ Ամբարյանը կալանավորվել են
prev Նախորդ նորություն

ԱԺ նախագահը կարևորեց ՀՀ և Եգիպտոսի օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի ու Եգիպտոսի օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ համագործակցությունը եւ կապերի խորացումը: Ալեն Սիմոնյանը շեշտել է նաեւ Եգիպտոսում հայ համայնքի դերը՝ որպես բարեկամության կամուրջ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ:


Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար ու ընդգծել հայ-եգիպտական դարավոր բարեկամական եւ բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարեւորությունը:


Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: