27.09.2024
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի ժպ է նշանակվել
prev Նախորդ նորություն

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույց

Սեպտեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, ժամը 17:00-ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում կկատարվի Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

Սեպտեմբերի 29-ին՝ կիրակի օրը, Վարագա Սուրբ Խաչի տոնին, ժամը 10:30-ին, տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը և Հայրապետական Սուրբ Պատարագ։

Մուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր Տաճար հրավիրատոմսերով է, իսկ Մայր Աթոռի շրջափակը բաց կլինի հավատացյալների համար, որտեղ կտեղադրվեն էկրաններ սրբազան արարողություններին հետևելու համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սիրով հրավիրում է բարեպաշտ ժողովրդին` աղոթական իր մասնակցությունը բերելու սրբազան արարողություններին:

Ի՞նչ հարցեր են քննարկել ԱԽՔ-ը և Նիդերլանդների վարչապետի պաշտպանության հարցերով խորհրդականը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
26.09.2024
Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը