13.10.2024
Լուսանկարը՝ ՀՀ ԱԽ
prev Նախորդ նորություն

Լեմկինի ինստիտուտը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանությունը

Լուսանկարը՝ Armeniatoday
Լուսանկարը՝ Armeniatoday

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ մեկ տարի առաջ Արցախում (Լեռնային Ղարաբաղ) սկսվեց ցեղասպանություն:


Հայտարարության համաձայն, 10-ամսյա շրջափակումից հետո Ադրբեջանը ներխուժեց 3000-ամյա հայկական տարածք, ինչի հետևանքով հարյուրավոր հայեր զոհվեցին, իսկ մնացած բնակչության գրեթե 100%-ը տեղահանվեց:


Ինստիտուտը քննադատում է համաշխարհային գերտերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի "սոսկալի լռությունը" և միջազգային կազմակերպությունների անգործությունը՝ անվանելով դա "ընդունելի ցեղասպանության նոր դարաշրջանի" սկիզբ:


Կազմակերպությունը կոչ է անում պաշտպանել տեղահանված անձանց իրավունքները, այդ թվում՝ վերադարձի և ինքնորոշման իրավունքը: Ինստիտուտը նաև պահանջում է մեղավորներին միջազգային պատասխանատվության ենթարկել դաժան հանցագործությունների համար, անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ բանտարկյալներին և պաշտպանել հայ ժողովրդի քաղաքական, մշակութային և մարդկային իրավունքները:


Վերջում Լեմկինի ինստիտուտը ընդգծում է, որ անչափ կարևոր է, որպեսզի միջազգային դերակատարները քաջություն գտնեն կոչ անելու դադարեցնել Ադրբեջանի անպատժելիությունը:


 

Հրվ Կովկասում կայունության և զարգացման խթանումը բխում է տարածաշրջանի 3 երկրների շահերից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ