27.09.2024
Լուսանկարը՝ parliament.am
prev Նախորդ նորություն

Ինչու է հետաձգվում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն փոխանցումը ՀՀ կառավարությանը

ՀՀ կառավարությանը «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի փոխանցման հետաձգումը պայմանավորված է տեխնիկական պատճառնելով։ Այս մասին ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման ի պատասխան հայտնել են ՀՀ Էկոնեմիկայի նախարարությունից, սակայն չի մանրամասնում թե հատկապես ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը։


Միաժամանակ ձգձգվում է նաեւ ընկերության կողմից հանքի շահագործումը։


Նշենք, որ կառավարության կողմից «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն ընդունելու մասին հայտարարություն արվել էր դեռևս այս տարվա հունվարի 18-ին, բաժնետոմսերի հանձմունը սակայն արդն տևական ժամանակ է տեղի չի ունենում։ Հերթական հետաձգման արդյունքում որոշում էր կայացվել, որ փոխանցումը տեղի է ունենալու այս տարվա օգոստոսին, սակայն փոխանցման ժամկետը կրկին հետաձգվել է մինչև նոյեմբեր։


Մեր այն հարցին, թե արդյո՞ք հետաձգումը պայմանավորված է ընկերության բաժնետերերից մեկի կողմից միջազգային արբիտրաժային դատարան դիմելու հանգամանքով՝ մեզ հայտնել էին միայն, որ ոչ, պայմանավորված չէ։


Ամուլսարի հանքավայրի շահագործման անհնարինության հետևանքով Lydian International LTD (Լիդիան Ինթերնեյշնլ Էլ Թի Դի) ընկերությունը սնանկացել է և 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ջերսիի դատարանի որոշմամբ սկսվել է լուծարման գործընթացը, որի արդյունքում ընկերությունը լուծարվել է։


Ընկերությունը 2018 թվականի հունիս ամսից սկսած առ այսօր զրկված է այդ հանքավայրում ընդերքօգտագործման իր իրավունքն իրականացնելու հնարավորությունից։ Միջնորդ դատարանի մշտական պալատում այսօր վիճարկվում են հենց կառավարության


Այս ամենի արդյունքում Հայաստանի պատմության մեջ միջազգային բորսայում ցուցակված առաջին բիզնեսի բաժնետերերը (Հայաստանի և տարբեր երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք), որոնք ներդրել էին դրել շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար, զրկվել են իրենց բաժնետոմսերից, ժողովրդական լեզվով ասած, «գցվել են»։ Իսկ ՀՀ կառավարությունը դրա արդյունքում փորձում է դառնալ Ընկերության 12,5% բաժնետեր, ինչի մասին հայտարարվեց 2024 թվականի հունվարին։ Փորձագիտական շրջանակներում այս գործարքն արդեն գնահատվել է որպես «պետական ռեկետի» հերթական դրսեւորում եւ ընկերության ոչ ոլոր բաժնետերերն են համաձայն ղեկավարության այս քայլի հետ. Նրանք կարծում են, որ 6 տարի հանքի շահագործումից զրկվելու հետեւանքով միլիարդների վնաս կրած ընկերությունը ոչ թե բանժետոմսեր պետք է նվիրի կառավարությանը, այլ դատական կարգով փոխհատուցում պահանջի։


Մենք էկոնոմիկայի նախարարությանը նաև հարցրել էինք, թե արդյոք ի վերջո կառավարությունը թույլատրե՞լ է Ամուլսարի հանքի շահագործումը, և եթե այո, ապա երբ է նախատեսվում սկսել շահագործման աշխատանքները։ Ի պատասխան մեզ հայտնել էին, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր թույլտվությունները Ամուլսարի հանքի շահագործման համար։ Հանքի շահագործումը նախատեսված է շինարարական աշխատանքների ավարտից հետո։


Համացանցում առկա են վարչապետ Փաշինյանի հայտարարությունների դրվագները, երբ վերջինս հեգնանքով հայտարարում է, որ նախկինում հանքի շահագործումը հնարավոր չէր, իսկ հիմա արդեն հնարավոր է։ Վարչապետը չի դադարում նաև հպարտորեն հայտարարել, որ ոչ թե իրենք են խլում հանքարդյունահանող ձեռնարկությունների փայերը, այլ դրանց տերերը դրանք վերադարձնում են ժողովրդին՝ ի դեմս կառավարության։


Հարց է առաջանում, թե արդյոք տվյալ բիզնեսի մեջ ահռելի գումարներ ներդրած և դրանք կորցրած բաժնետերերի համար որևէ նշանակություն ունի, թե իրենց ներդրած գումարը հօդս ցնդելու արդյունքում, դրանք ում կանցնեն։ Այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը նվեր ստացավ Ընկերության բաժնետոմսերը, բոլորի մոտ հիմնավոր կասկածներ առաջացան այն կապակցությամբ, որ Կանադական բորսայից ընկերության ապացուցակավորման, լուծարման և բաժնետերերին գույքազրկելու ամբողջ նպատակը Հայաստանում դրա դիմաց բաժնեմաս ստանալն էր և այդ կասկածը թվում է չափազանց իրական։


Ստացվում է, կառավարությունում հույս ունեն, որ մինչև նոյեմբեր արբիտրաժային դատարանում վեճն հանգուցալուծված կլինի, մինչդեռ տարբեր փորձագետների գնահատմամբ, չափազանց մեծ է Կառավարության դեմ ներկայացված թե՛ ներպետական, թե՛ միջազգային հայցերի բավարարման հավանականությունը։


 

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
26.09.2024
Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը