Փաշինյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանը կմեկնի Չիկագո
Լուսանկարը՝ parliament.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Չիկագո:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2024 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 4-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (քաղաք Չիկագո)՝ Չիկագոյի համալսարանի իրավունքի դպրոցում որպես հրավիրյալ հետազոտող «Կառուցելով ինստիտուցիոնալ դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու և ելույթներով հանդես գալու նպատակով:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: 2 3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: