23.11.2024
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Լապշինի արտահանձնումը`Լուկաշենկոյի քաղաքական ժեստն էր Մոսկվայի դեմ

Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը հայտարարել է, որ Ադրբեջանին բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը աննախադեպ քայլ է և վստահություն է հայտնել, որ Մոսկվան Բելառուսին կտրուկ պատասխան է տալու։ Այդ մասին նա հայտարարել է Business FM–ի եթերում։

Ըստ նրա, Լապշինի արտահանձնումը որոշակի դիվանագիտական դեմարշ է`այն պետք է դիտարկվի ռուս–բելառուսական հարաբերությունների վատթարացման լույսի ներքո։ Դա որոշակի մեսիջ է, որ Մինսկը հղումէ ռուսական իշխանություններին։

Նրա խոսքով, Մոսկվան Լուկաշենկոյին կարող է շատ խիստ պատասխանել`ՌԴ–ը կտրուկ դիրքորոշում կորդեգրի ռուս–բելառուսական առևտրի հարցում, փաստացի կհրաժարվի սուբսիդավորել բելառուսական տնտեսությունն ու այս պարագայում Մինսկը կփորձի «շրջվել» դեպի ԵՄ։ Ըստ նրա, այդ քայլով Լուկաշենկոն ցանկացել է որոշակի լրացուցիչ արտոնություներ ստանալ Մոսկվայից։

ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Անդրեյ Սուզդալցևը նշել է, որ Լապշինը իսրայելական քաղաքացիությունից բացի ուներ նաև ռուսական քաղաքացիություն ու Մոսկվան կցանկանար, որ բելառուսները բանացկեին Մոսկվայի հետ Լապշինին ատահանձնելու հարցով։

Ըստ նրա, Լուկաշենկոն միշտ էլ ձգտել է «մարդկանց վաճառքով» զբաղվել, նա այդ կերպ «առևտրի» մեջ էր մտնում Արևմուտքի հետ։ Նրա խոսքով, Լուկաշենկոն Լապշինին է արտահանձնել Բաքվին, քանի որ նրան ադրբեջանական նավթ է անհրաժեշտ, փոխանցում է bfm.ru–ն։

Քաղաքական գործիչ, Բելառուսի Գերագույն խորհրդի նախկին ղեկավար Ստանիսլավ Շուշկևիչը հայտարարել է, որ Լուկաշենկոն մեծ հաճույքով ինչ–որ լավ բան կանի Ադրբեջանի համար`ցանկանալով ստանալ Բաքվի իշխանությունների լավ վերաբերմունքն ու ադրբեջանական նավթը։ Ըստ նրա, Լուկաշենկոն կհայտարարի, որ ինքը իրավական պետության ղեկավար է, Գերագույն դատարանն է այդպիսի որոշում կայացրել և այլն։ Սակայն հասկանալի է Լապշինի գործի քաղաքական ենթատեքստը, իսկ Գերագույն դատարանը Լուկաշենկոյի կամակատարն է: