23.11.2024
Արցախի ԱԺ-ն հետամուտ կլինի մեր ժողովրդի՝ պատմական հայրենիքում ապրելու իրավունքի իրացմանը
prev Նախորդ նորություն

Կառավարությունը լրացուցիչ վարկային միջոցներ կհատկացնի խաղողի մթերումների համար

Լուսանկարը` banks.am
Լուսանկարը` banks.am

Սեպտեմբերի 19-ին կայացած Հայաստանի կառավարության նիստում որոշում է ընդունվել գրավի չբավարարող մասի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք տրամադրելու մասին՝ 2024 թվականին խաղողի մթերումների նպատակով լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու համար՝ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում:


Բյուջետային երաշխիքի այս գործիքը կիրառվել է 2021-2022 թվականներին խաղողի և բանջարեղենի մթերումների, իսկ 2023 թվականին՝ խաղողի մթերումների գործընթացում առկա խնդիրները մեղմելու համար: 2023 թվականին բյուջետային երաշխիքներ են տրամադրվել խաղող մթերող երեք կազմակերպության՝ շուրջ 2.7 մլրդ դրամի չափով, 3 տարի 9 ամիս մարման ժամկետով:


2024 թվականի համար կանխատեսվող բյուջետային երաշխիքի չափը գնահատվում է մինչև 6.0 մլրդ դրամ: Երաշխիքները կտրամադրվեն խաղողի մթերումներ իրականացնող տնտեսվարողներին 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը: Տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2023 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը: Տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարի նվազագույն չափը կազմում է 100 մլն դրամ: