23.11.2024
Արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանությունը` օրակարգային հարց
prev Նախորդ նորություն

Փաշինյանը շատ լավ գիտի՝ սպառնալիքները բխում են ոչ թե ՌԴ-ից, այլ Ադրբեջանից և Թուրքիայից

Լուսանկարը՝ live24.am-ի
Լուսանկարը՝ live24.am-ի

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար, երեկ Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Առանց չափազանցության՝ այս հայտարարությունն նույնքան արկածախնդիր և վտանգներով լեցուն է, որքան «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որը Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդիր քաղաքականության ամփոփումն էր:


Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե մեր խոսքից ու կեցվածքից ոչինչ կախված չէր, պատերազմ միևնույն է՝ լինելու էր, կամա թե ակամա կասկածի տակ են դնում մեր պետականության գոյությունը:


Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդրության, Ադրբեջանին, Թուրքիային, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը նետված ձեռնոցի հետևանքը դարձավ Արցախի կորուստը:


Նրա երեկվա հայտարարությունը խտացնում է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Փաշինյանի մտադրությունը:


Դրա հետևանքը վճարելու է Հայաստանը՝ իր տարածքների և ինքնիշխանության հաշվին:


Փաշինյանը գիժ չի, Փաշինյանը խելագար չի. նա շատ լավ հասկանում է, որ Հայաստանին ուղղված սպառնալիքները բխում են ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից և Թուրքիայից:


Բայց նա այլ հռետորաբանությամբ չի կարող հիմնավորել, թե ինչու է մտադրված հայ- իրանական սահմանից հանել ռուսական զորքերը՝ Վաշինգտոնի հորդորով և պահանջով:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց