10.10.2024
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան
prev Նախորդ նորություն

Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը ԱԺ-ում է, նախատեսված է հանդիպում ընդդիմադիր խմբակցությունների հետ:


Նախքան փակ հանդիպման մեկնարկեը Սրբազանը լրագրողներին հայտնեց, որ քաղաքական, հասարակական բոլոր ուժերի ու մտավորականների հետ հանդիպել են, հիմա էլ հանդիպում են ԱԺ խմբակցությունների հետ։


"Քննարկելու ենք առաջիկա գործողություններին իրենց անելիքներն ու հասկանանք, թե ինչ ճանապարհով են առաջ գնալու",- ասաց նա։


Ինչ վերաբերում է ՔՊ-ի հետ հնարավոր հանդիպմանը, Բագրատ Սրբազանը նշեց՝ հիմա Ազգային ժողովում է, եթե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է, ապա կհանդիպեն.


"Մանավանդ, որ այդքան զազրախոսել են։ Խոստովանության ժամ էլ կարող է լինել, թե ինչու են զազրախոսել",- շեշտեց նա։


Ապա նշեց, որ առաջին իսկ վայրկյանից ասել են, որ սա ոչ թե ընդդիմության, այլ բոլորի շարժումն է և այդ սկզբունքը պահել են.


"Շարժման մեջ տեսնում եք գաղափարական տարբեր կողմնորոշումներով ու ուղղություններով ուժեր։ Մենք որոշել ենք հանդիպել անխտիր բոլորի հետ, ներառյալ նախկին նախագահները։ Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ։ Վարչապետի թեկնածուն ինձ համար պայմանական է, կարևորը վերջնարդյունքն է",- հավելեց նա:


 

Քանի՞ էլեկտրամոբիլ է նախատեսված ներմուծել ՀՀ 2024-ին
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները