27.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է Իստիգլալ և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանը դարձյալ կգլխավորի ԲՀԿ-ն. Զոհրաբյան

Փետրվարի 10-ին կկայանա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, որի ընթացքում Նաիրա Զոհրաբյանը վայր կդնի կուսակցության ղեկավարի իր լիազորությունները: Լուրը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս նշեց, որ Գագիկ Ծառուկյանը դարձյալ կգլխավորի կուսակցությունը, ինչպես նաև քաղաքական խորհուրդը:

Ի դեպ, այդ օրը նաև կստորագրվի «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերի միջև համաձայնագիրը և կհրապարակվեն բոլոր այն կուսակցությունները, որոնք այդ դաշինքով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ից ու քաղաքականությունից հեռացել էր 2015 թվականի փետրվարին, սակայն անցած տարեվերջին հայտարարեց, որ վերադառնում է և մասնակցելու է ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին: