23.11.2024
Հայացք Մոսկվայից. ՌԴ–ի ու Իրանի հարաբերություններում «սեպ» խրելու փորձերը շատ վատ նշան են
prev Նախորդ նորություն

Լավրով. Իրանի ու ահաբեկիչների միջև կապեր չեն նկատվել

Իրանը ավանդ է ներդնում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ու պետք է լինի հակաահաբեկչական ճակատի մասնակիցներից մեկը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իրանի ու ԻՊ-ի, կամ էլ «Ջեբհաթ ան Նուսրայի» միջեւ կապեր երբեւէ չեն նկատվել: Ավելին, Իրանն իր ավանդ ունի ԻՊ դեմ պայքարում»- շեշտել է նախարարը:

«Մենք վաղուց ենք կողմ արատահայտվում, որ ձեւավորվի ահաբեկչության դեմ պայքարի հիրավի ունիվերսալ ճակատ։ Համոզված եմ, որ եթե մենք անաչառ մոտենանք այդ կոալիցիայի պոտենցիալ մասնակիցներին, Իրանը պետք է մեր ընդհանուր ջանքերի մասնակիցը լինի»,- նշել է Լավրովը։