20.04.2025
Կիևը և Բաքուն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Հայացք Մոսկվայից. ՌԴ–ի ու Իրանի հարաբերություններում «սեպ» խրելու փորձերը շատ վատ նշան են

ՌԴ–ն պետք է համոզի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, որ Իրանը լուրջ վտանգ չի ներկայացնում Վաշինգտոնի համար, եթե Մոսկվան ցանկանում է պահպանել Թեհրանի հետ դաշինքը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Բորիս Դոլգովը։

Նա նշել է, որ մանրակրկիտ վերլուծության արդյունքում կարելի է տեսնել, որ Մոսկվայի ու Թեհրանի միջև առկա չեն դաշնակցային հարաբերություններ, փոխանցում է РИА Новости–ն։

Ըստ նրա, Իրանն ու ՌԴ–ը ունեն նույն դիրքորոշումը սիրիական հարցում, իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում, սակայն այդ հարաբերություններն այդքան խորը չեն, որ դրանք բնութագրվեն, որպես դաշնակցային։

Դաշնային Խորհդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է, որ Թրամփը փոխել է որոշակի քաղաքական վեկտորներ, սակայն Կլինցևիչը չի բացառում, որ Մոսկվայի ու Թեհրանի միջև սեպ խրելու փորձեր լինելու են։ Նրա խոսքով, ՌԴ–ն և Իրանը ունեն ջերմ հարաբերություններ`այդ կապերը շատ կարևոր են, փոխանցում է riafan.ru կայքը։

Նա նշել է, որ Մոսկվայի համար կարևոր են թե Իրանի, թե ԱՄՆ–ի հետ լավ հարաբերությունները։

Կլինցևիչը հավելել է, որ Իրանի ու ՌԴ–ի հարաբերություններում սեպ խրելու մասին տեղեկությունները շատ մտահոգիչ են։
Լավրով. Իրանի ու ահաբեկիչների միջև կապեր չեն նկատվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար