23.11.2024
Թրամփ. Ռուսաստանի հետ ընկերանալը շահեկան է
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնը ցանկանում է սեպ խրել Մոսկվայի և Թեհրանի հարաբերություններում. The Wall Street Journal

Թրամփի վարչակազմը հնարավորություններ է փնտրում քայքայելու Իրանի և Ռուսաստանի միջև ռազմական, դիվանագիտական միությունը, որպեսզի վերջ դնի Սիրիայում հակամարտությանը և ակտիվացնի պայքարը ԴԱԻՇ-ի դեմ։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան անանուն աղբյուրը պարբերականին հաղորդել է, որ Սպիտակ տունը, չնայած Ռուսաստանի նկատմամբ հաշտարարական հայտարարությունների, պատրանքներ չի տածում Վլադիմիր Պուտինի հանդեպ։

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը Ռուսաստանին չի համարում էքզիստենցիալ սպառնալիք, ինչպես սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ին, և տվյալ փուլում կենտրոնացած է Իրանին զսպելու վրա, ինչով էլ պայմանավորված է Սիրիայում Մոսկվայի և Թեհրանի համագործակցության միջև սեպ խրելու ձգտումը՝ գրում է թերթը։