24.11.2024
Ըստ Թրամփի՝ Իրանը թիվ մեկ ահաբեկչական պետությունն է
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի ճգմաժամի հարցով կհանդիպեն Աստանայում

Աստանայում սկսվել է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի Սիրիայում հրադադարի վերահսկողության համատեղ օպերատիվ խմբի նիստը, որին մասնակցում են ՄԱԿ-ի եւ Հորդանանի փորձագետները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Աստանայի հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Ղազախստանի պաշտպանության նախարարն իր հերթին ուրբաթ օրը հայտարարել էր, որ հանդիպումը տեխնիկական բնույթ է ունենալու:

Աղբյուրը հայտնել է, որ հանդիպման մասնակիցները մտադիր են քննարկել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին հետեւելու հարցերըը եւ վերահսկողության ու խախտումները կանխելու միջոցառումներ մշակել, շոշափել հումանիտար աջակցության եւ Սիրիայի իշխանության ու ընդդիմության միջեւ վստահության մեծացման հարցերը:

Սիրիայում ընթանում է երկու գործընթաց։ Առաջինը`լեգիտիմ ընդդիմության տարանջատումն ոչ լեգիտիմ ընդդիմությունից։ Երկրորդ`օտարերկրյա վարձկանները լքում են Սիրիան և սիրիկան խնդիրը դառնում է էլ ավելի շատ սիրիկան։ ԻՊ–ը և Ջաբհատ ան–Նուսրան կմնա Սիրիայում և կշարունակեն պատերազմը։ Այդ մասին «Воскресный вечер с Владимиром Соловьевым» եթերում հայտարարել է իսրայելցի քաղաքական և հասարարական գործիչ Յակով Քեդմին։

Նրա խոսքով, Աստանայում սիրիական ընդդիմության մասնակցությամբ բոլոր քննարկումները`«արևելյան շուկա» են։

Քեդմին նշել է, որ ընդդիմությունն իր համար բարձր գին է սահմանում, հետո իջացնում նշաձողը`փորձելով ինչ–որ դիվիդենտներ քաղել։
Նա հավելել է, որ սկսվել է հարցի կարգավորում այնտեղ, որտեղ հնարավոր է, իսկ սիրիական ուժերը դանդաղ, սակայն շարունակում են ռազմական գործողությունները։