24.11.2024
Զախարովա. Մոսկվան դեմ է բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն
prev Նախորդ նորություն

Ըստ Թրամփի՝ Իրանը թիվ մեկ ահաբեկչական պետությունն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանը «թիվ մեկ ահաբեկչական պետություն» է կոչել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Իրանը բացարձակ չի հարգում մեր երկիրը: Այն թիվ մեկ ահաբեկչական պետությունն է, որը միջոցները սպառազինությանն է ուղղում»,- Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը:

Նա խոստացել է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների դիրքերից գործել: «Մենք արդեն սկսել ենք դա անել»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը, միաժամանակ, նշել է, որ նախապես չի զգուշացնելու իր գործողությունների մասին: «Ես միշտ քննադատել են Բարաք Օբամային այն բանի համար, որ նախապես տեղեկացնում էր Մոսուլ եւ այլ վայրեր զորքեր տեղափոխելու մասին: Նրանք նույնիսկ օր եւ ժամ էին նշում»,- ասել է Թրամփը: