3.09.2024
Հայաստանի և Ղազախստանի միջև բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն
prev Նախորդ նորություն

Ռազմական ակադեմիայում անցկացվել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց

Լուսանկարը՝ mil.am
Լուսանկարը՝ mil.am

Օրերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Միացյալ Թագավորության Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիայի ներկայացուցիչն անցկացրել է «Առաջնորդության հոգեբանություն» խորագրով դասընթաց: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։


Մասնակիցները քննարկումների միջոցով ուսումնասիրել են առաջնորդության մոտիվացիայի, մտածողության հմտությունների, հաղորդակցության և կոնֆլիկտների լուծումների վերաբերյալ մի շարք հարցեր:


Դասընթացի ավարտին ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերն ու ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը շնորհավորել են մասնակիցներին՝ դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։

Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ
Հաջորդ նորություն next