5.04.2026
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման մասին կանոնակարգը կհրապարակվի երկուշաբթի
prev Նախորդ նորություն

Մարդկանց օրերով բանտարկել են ճաղավանդակներով սենյակում. Թովմասյանը դիմել է ԱԳ նախարարին

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրություն է ուղարկել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին` Բուլղարիայի Հանրապետության մայրաքաղաք Սոֆիայի օդանավակայանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված խտրական վերաբերմունքի վերաբերյալ:

"Մարդկանց օրերով բանտարկել են ճաղավանդակներով սենյակում՝ երբեմն հնարավորություն չտալով անգամ սնունդ գնել:

Ինձ ահազանգած քաղաքացիները պատմել են, որ Բուլղարիայի սահմանապահները հայ զբոսաշրջիկներին ստիպել են ժամերով, ապա օրերով, սպասել օդանավակայանում` մինչև հաջորդ Սոֆիա-Երևան չվերթը: Ահազանգեր կան, որ ծաղրել են նրանց, կոպիտ վերաբերմունք ցուցաբերել, անգամ սնունդ գնելն են խոչընդոտել (բռնության ահազանգեր ևս կան), իսկ որոշներին` ընդհանրապես արգելել են մուտք գործել երկիր։

Հատուկ ընդգծում եմ, որ Սոֆիայում խտրական վերաբերմունքի արժանացած ՀՀ քաղաքացիները ունեցել են շենգենյան վիզա՝ տրված հենց ՀՀ-ում գտնվող Բուլղարիայի դեսպանատան կողմից: Այսինքն, քաղաքացիների մուտքը Սոֆիա եղել է օրինական, սակայն նրանց արգելել են այդ երկիր մուտք գործել:

Պահանջել եմ նախարարից տալ հետևյալ պարզաբանումները.

Ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և վերականգնելու համար:

Ի՞նչ պարզաբանում է տվել պաշտոնական Սոֆիան կատարվածի առնչությամբ:

Արդյո՞ք ՀՀ քաղաքացիների հետ հակաօրինական վարքագծով աչքի ընկած սահմանապահներին պատժելու հարց դրել է ՀՀ ԱԳՆ-ն և ի՞նչ պատասխան է ստացել:

Պարզաբանումները ևս կհանրայնացնեմ",- գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:

Պետությունը կրում է պարտականություն՝ անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար