5.04.2026
Հայտնի է, թե երբ տեղի կունենա  Մայր Տաճարի վերաօծման արարողությունը
prev Նախորդ նորություն

Երևանում տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդականերգի-պարի ամենամյա փառատոնը

«Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ օգոստոսի 31-ին, ժամը 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ Կասկադում տեղի կունենա «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս տարի տոնում է հոբելյանական 10-ամյակը:


Փառատոնին մասնակցում են ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը, յուրաքանչյուր տարի շուրջ 20 խումբ` թվով 400 և ավել մասնակից-արտիստ ելույթ են ունենում «Գութանի» բեմում: Փառատոնի յուրահատկություններից է բացումը, որի ընթացքում բոլոր խմբերը միասին ելույթ են ունենում միասնական երգով. այդ մոգական պահին, երբ մոտ 400 արտիստ բեմում է` իրենց տարազներով, բեմը ստանում է հայկական գորգի պատկեր, հյուսված միասնական ուժով: Այս տարի փառատոնի մասնակից խմբերն են` «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Տարոնցիներ», «Նուբար»,«Վերադարձ», «Մասունք», «Տավրոս»/Մասիս/, «Գորանի», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Ծիլք», «Ծովակ», Արցախի «Մենք ենք մեր սարերը»:


Փառատոնի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, այն ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ: Փառատոնն իրականացվում է հիմքում ունենալով կարևորագույն սկզբունքներ. Ավանդական երգերի-պարերի ներկայացում իրենց էթնիկ տարբերակով՝ առանց որև էժամանակակից մշակումների: Փառատոնի սկզբունքներից է նաև օգտագործել բացառապես ազգային նվագարաններ` դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն: Գութանի նպատակն է նպաստել, ներդրում ունենալ հայկական ազգային հնչերանգի ու ձայներանգի պահպանման կարևոր գործում: «Գութան» փառատոնի ընթացքում ցուցադրվում են կարճամետրաժ տեսաֆիլմեր` հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող:


«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարիներին իրականացվել է Երևանում, Տավուշում և Արցախում: Փառատոնը մշտապես տեղի է ունենում բացօթյա․ Երևանում՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում(Կասկադ): Փառատոնի բացօթյա և անվճար լինելու նպատակն է հասարակության լայն շրջանակներին, այդ թվում Հայաստան ժամանած զբոսաշրջիկներին հասանելի լինելը: Հանդիսատեսն այս ձևով հնարավորություն ունի անվճար ունկընդրել և ճանաչել իսկական, մաքրամաքուր հայ ազգային-ավանդական երգերն ու պարերը: Փառատոնի ձևաչափի կարևոր մաս է կազմում նաև նախափառատոնային ինտերակտիվ համերգները՝ Երևանի վարչական շրջաններում և մարզերի գյուղական համայնքներում:


 

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման մասին կանոնակարգը կհրապարակվի երկուշաբթի
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար