20.04.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի
prev Նախորդ նորություն

Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել իբրև Գորիսի համայնքապետ

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։


Ինչպես 24News-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի «նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»։ Այստեղից հետևում է, որ Առուշանյանն արդեն Գորիսի համայնքապետ լինել չի կարող։


Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։


Այս թեմայի շուրջ 24News-ը փորձել է զրուցել Առուշանյանի հետ, սակայն նա չի պատասխանել հեռախոսազանգերին։


 


 

Բացահայտեք Ադրբեջանի նենգ մտադրությունները և կոչ հղեք միջազգային հանրությանը․ Արցախի ԱԺ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար