23.11.2024
Պահանջել են բացել փակագծերը. Տեղեկություններ կան, որ շարժումը թայմաութ է վերցնում
prev Նախորդ նորություն

Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը Լոնդոնում հանդիպել է Փաշինյանին ու Ալիևին: Առանձին-առանձին (ընդհանուր խոսելու բան այլևս չկա, քանզի Արցախի հարցերը «լուծվել» են):


«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին»,-«Ազատության»-ն ասել է դիվանագետներից մեկը։


Նախկինում էլ էր Միշելը «լավ հանդիպումներ» ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ: Հատկապես «լավ» էր անցել այդ հանդիպումը 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում, որտեղ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս: Այդ հանդիպումից հետո Արցախը շրջափակվեց, ապա՝ հայաթափվեց:


Շարլ Միշելը (Միշել որ ասում ենք, Մակրոնը հետն է), Ալիևը, Փաշինյանն Արցախի հայաթափման գլխավոր դերակատարներն են (պաշտոնական Վաշինգտոնը վարագույրի հետևում էր ռեժիսորություն անում):


Մշտաժպիտ Շարլ Միշելը պետք է իմանա, որ իր ճերմակ վերնաշապիկի վրա 2023-ի սեպտեմբերին արցախցիների թափած արյան հետքեր կան, որ իր ձեռքերն արյան մեջ են, և որ ինքն «Արցախի էթնիկ հայերի» բռնի տեղահանման ճարտարապետներից է:


«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան