3.10.2024
Արցախցիների խնդիրը կարգավորված չէ. հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց
prev Նախորդ նորություն

Գևորգ Պապոյանը ՌԴ-ում կմասնակցի ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-9-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին:


«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`


1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին 2024 թվականի հուլիսի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ)՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ։


 

Լճաշեն գյուղում կկառուցվի գերժամանակակից ջերմոցային համալիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում