Ֆինանսների նախարարը հանդիպել է Բախիտ Սուլթանովի հետ
Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Տուրլիխանովիչ Սուլթանովի հետ: Հայտնում են ՀՀ Ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդաբանությունը, ներմուծման մաքսային, հատուկ, հակադեմպինգային և փոխհատուցման տուրքերի գումարների հաշվեգրման և բաշխման այլընտրանքային մեխանիզիմները, աուդիտորական գործունեության ու հաշվապահական հաշվառման ոլորտներում առկա համաձայնագրերի նախագծերը:
Նախարարը նշել է, որ 2024թ. ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահությունը ավելի է պարտավորեցնում համապատասխան ջանքեր գործադրել՝ ապահովելու տնտեսական համագործակցության օրակարգի լավագույնս իրականացումը։