25.11.2024
Հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ
prev Նախորդ նորություն

Ավինյանն ու Սան Լուիս Պոտոսիի նահանգապետը քննարկել են հնարավոր համագործակցությունը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Ռիկարդո Գալյարդո Կարդոնայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Սան Լուիս Պոտոսը տնտեսապես զարգացած և Մեքսիկայի երեք կարևոր նահանգներից մեկն է:


Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը հյուրերին է ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, քաղաքային տնտեսության տարբեր ենթակառուցվածքներում կատարվող բարեփոխումներն ու կառավարման համակարգի բարելավմանը միտված քայլերը:


Տիգրան Ավինյանը նշել է, որ բարեփոխումների հիմքում մեկ նպատակ է՝ Երևանը դարձնել «խելացի քաղաք»` թվայնացված ու արդիականացված:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Ռիկարդո Գալյարդո Կարդոնան իր հերթին նշել է, որ առկա է մեծ հնարավորություն՝ արդյունավետ գործակցություն ծավալելու և համատեղ ծրագրեր իրականացնելու համար:


Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այն ոլորտներին, որոնք կարող են հիմք դառնալ գործակցություն հաստատելու համար: