22.11.2024
Պատմությունից անտեղյակություն, տգիտություն. Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի մասին
prev Նախորդ նորություն

Չփորձես նույնիսկ համեմատության եզր փնտրել Պապ թագավորի հետ. Թամամյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն համեմատել Պապ թագավորի հետ: Հերթական համեմատությունը երեկ ԱԺ-ում էր, ինչը բուռն քննադատության արժանացավ:


Փաշինյանին հակադարձել է նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի արդեն նախկին ղեկավար, Մանկական ուռուցքաբանության արևելյան եւ միջերկրածովյան խմբի ընտրված նախագահ Գեւորգ Թամամյանը:


"Պապ թագավորը վերամիավորեց Մեծ Հայքի անջատ նահանգները, քո մոտ միայն ստացվեց ԿԳՄՍ նախարարությունը միավորել, իսկ թե դա էլ ինչքանով հաջող` կլռեմ։

Պապը հաղթեց Ձիրավի ճակատամարտում, իսկ դու միայն պարտություններ ես բերել մեր երկրին...

Պապի օրոք հայոց զորքի թիվը հասել է 100 հազարի, ի՞սկ քո օրոք...

Պապի սպարապետը Մուշեղ Մամիկոնյանն էր, իսկ քո ժամանակ ո՞վ է...

Դու ամեն օր քո ներկայությամբ եւ վարքուբարքով գլխատում ես մեր պետականությունը, բայց քեզ հավատացրել ես հակառակում։

Չփորձես նույնիսկ համեմատության եզր փնտրել։ Քո միակ լավությունը Հայաստանի Հանրապետությանը կլինի օր առաջ հեռանալը եւ դրանով կանգնեցնել այս անկումը",- գրել է Թամամյանը: