22.11.2024
Չփորձես նույնիսկ համեմատության եզր փնտրել Պապ թագավորի հետ. Թամամյանը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Իշխանության ճանապարհը՝ զոհել պետությունը հանուն աթոռի ու սեփական ցանկությունների

Իշխանության առաջին էշելոնի դեմքերը, ուժային կառույցների թիկունքից սպառնում են իրենց քաղաքական ընդդիմախոսներին` սպառնալով ամենածանր և նույնիսկ օրենքով արգելված միջոցներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

"Այն, որ իշխանությունն իր դեմ հանրային-քաղաքական դժգոհությունը զսպելու համար պատրաստ է ամենաանբարոյական և անօրինական քայլերի գնալ, որևէ մեկը չի էլ կասկածում և դրա համար էլ կրկին առաջին պլան են բերել դիմազրկված, վարկաբեկված, բոլոր սահմանները հատած ու մարդկային առումով որևէ կորցնելու բան չունեցող «խուրդվող» դեմքերին:

Մինչև որտեղ է պատրաստ գնալ իշխանությունը. այս հարցի պատասխանն արդեն հստակ է յուրաքանչյուրի համար` զոհել պետությունը հանուն աթոռի ու սեփական ցանկությունների", - գրել է պատգամավորը: