27.11.2024
ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 70 անգամ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Սամվել Կարապետյանի ծրագրերը ձախողվել են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ»-ը գրում է. «Իշխող ՀՀԿ-ականները տարբեր համայնքներում «դռնեդուռ» ընկած փորձում են մարդկանց համոզել ընդգրկվել իրենց ռեյտինգային ցուցակներում, որպեսզի գոնե այդպես կարողանան ուրիշների դեմքով ձայներ ստանալ։ ՀՀԿ-ն ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու առաջարկ է անում անգամ նախկին պաշտոնյաներին, որոնք ողջ ընտրատարածքում անգամ 100 ձայն չունեն։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ից պատրաստվում է առաջադրվել նաև քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսիսյանը, որը, ինչպես գիտեք, քաղաքական կերպար չէ և ընտրություններին հազիվ թե կարողանա ձայն բերել։ ՀՀԿ– ի այս քայլերը, թերևս, պայմանավորված են վերջերս ներքին օգտագործման համար անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, ըստ որի՝ իրենք հազիվ 20 տոկոս ձայն ունեն»:

«Ժամանակ»-ը գրում է. ««Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հարաբերությունները բավական լարված են մնում ՀՀԿ-ական որոշ շրջանակների և Գագիկ Ծառուկյանի հետ։ Մինչև վերջերս նրա հաշվարկն այն էր, որ Կարեն Կարապետյանի համար անհրաժեշտ աջակցություն կապահովվի և ՀՀԿ-ի ներսում՝ ԳՄ-ում նոր անձանց ներգրավումը կփոխի ուժերի նոր դասավորությունը հօգուտ Կարապետյանի, և Ծառուկյանը ոչ մի դեպքում չի վերադառնա քաղաքականություն ու Սերժ Սարգսյանին նույնիսկ անուղղակի աջակցելով՝ չի խանգարի Կարեն Կարապետյանին իր ծրագրերը իրագործել 2018-ից հետո։ Սակայն, ստեղծված նոր իրավիճակը խոսում է այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա»-ի, ՀԷՑ-ի տասնյակ հազարավոր նորագիր ՀՀԿ-ականները նույնիսկ չեն փրկում վիճակը, և վերջինիս քաղաքական ծրագրերը մնում են չիրագործված։ Այժմ, երբ վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական ապագան անորոշ է, Սամվել Կարապետյանը ջանքերը կենտրոնացնելու է հետընտրական փուլում եղբոր՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի ԱԺ նախագահ դառնալու ռուսական դաբրո ձեռք բերելու վրա»:

«Հրապարակ»-ը գրում է. «Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, ով երկար դեգերումներից հետո հայտնվեց «Միասնական Արմենիա» շարժման մեջ եւ հայտարարել է Սեյրան Օհանյանին աջակցելու մասին, դեռ չգիտի, թե ով կգլխավորի Սեյրան Օհանյանի ձեւավորած դաշինքի ցուցակը, նախընտրական շտաբը եւ այլն։ Բայց կարծում է, որ Սեյրան Օհանյանը պետք է գլխավորի ցուցակը, որովհետեւ, ըստ նրա, իրենց մյուս դաշնակիցների մեջ Օհանյանն ամենահարմարն է՝ որպես լիդեր։ Նույնիսկ, եթե ինքը չի ցանկանում դառնալ պատգամավոր»:

«Հրապարակ»-ը գրում է. «Փետրվարի 6-ին կմեկնարկի Ազգային ժողովի այս տարվա առաջին քառօրյան։ Խորհրդարանը կվերսկսի աշխատանքներն արձակուրդից հետո։ Այն լինելու է նախավերջինը, վերջին քառօրյան նույնպես փետրվարին է։ Սակայն ՀՀԿ-ում լուրջ մտահոգություններ կան, որ նախընտրական թոհուբոհը կտապալի նիստերը, ինչպես լինում է սովորաբար, իսկ քննարկվող տասնյակ նախագծեր կան։ Մարտին նախընտրական մարաթոնն է մեկնարկում, սակայն նոր տարին սկսվելուն պես քաղաքական ուժերն արդեն նախընտրական գործընթացների մեջ են»: