26.11.2024
Որքա՞ն գումար է նախատեսվել այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցման համար
prev Նախորդ նորություն

Այս օրերին իրավապահ ողջ համակարգն ակնհայտ ապօրինի գործընթացների մեջ է. Աբրահամյան

ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է «Ազատազէն» ՀԿ 5 անդամների:


"Նրանց անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից:

Առհասարակ այս օրերին իրավապահ ողջ համակարգն ակնհայտ ապօրինի գործընթացների մեջ է, ինչի հետևանքը նաև ձերբակալված/կալանավորված բազմաթիվ քաղաքացիներն են:

Թե ուր է տանում իշխանության այս անօրինական գործողությունների շարքն ու ինչ նպատակի է ծառայում, արդեն բոլորին է պարզ, բայց այս շղթան պետք է կոտրել",- գրել է պատգամավորը: