26.11.2024
Մոտ 15 տուն հայտնվում է Ադրբեջանի անմիջական դիտարկման ներքո, անմիջապես սահմանին. Թաթոյան
prev Նախորդ նորություն

Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, անգամ եթե մենակ մնամ հրապարակում. Բագրատ Սրբազան

Ես այս պայքարից ոտք ետ դնողը չեմ, անգամ եթե մենակ մնամ հրապարակում: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:


"Կա շատ մեծ կոնսոլիդացիա",- շեշտեց նա: 


Նրա խոսքով, խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ, մարդիկ այնտեղ ի՞նչ կարող են անել։ Եվ իշխանափոխությունը կորուստները կանխելու համար է. 


"Որքան էլ սիրտս ցավում է, որ մարդիկ դրսում են, բայց այս մարդիկ ինտրիգներով փորձում են հարցը այնտեղ տանել: Որ այս ընդվզումն էլ չլիներ, ինչքան ավելի շուտ կանեին, և կարող է Սյունիք հասած լինեին։ Ամենամեծ կասեցումն այն պետք է լինի, որ գոնե ինչ–որ մի ելման կետ ունենաս։ Սրանք ավերում են վերևից ներքև, որևէ սյուն, հենք չեն թողնում",-ասաց նա։


Սրբազանն ընդգծեց, որ շարժումն իր տրամաբանությամբ շարժվում է, ամեն օր նոր արձանագրումներ է կատարում:


Նա տեղեկացրեց, որ մայիսի 17-ին, ժամը 17։00-ին կհանդիպի բժշկական համայնքի հետ։