20.04.2025
Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
prev Նախորդ նորություն

Ռուբեն Վարդանյանի պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն

Ռուբեն Վարդանյանի պաշտպանները նրա կալանքի երկարաձգումը համարում են անօրինական և անհիմն:


«Քննիչն ամեն անգամ կալանքը երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնելիս նշում է, որ չի հասցրել ավարտել քննությունը, և հասկանալ, թե կոնկրետ ինչ է պատրաստվում անել առաջիկա ամիսներին։ Պատասխանները ձևական բնույթ են կրում, կրկնվում են։ Ընդ որում, մարդը, ում մեղքն ապացուցված չէ դատարանի կողմից, շարունակում է մնալ ճաղերի հետևում։ Չկա պատկերացում, թե երբ է տեղի ունենալու դատական նիստը։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատը կարող է նշանակվել ևս 6-9 ամիս հետո»,– ասել է ՌԴ-ում պաշտպանության ներկայացուցիչ Վիկտորյա Բուրկովսկայան։


Բացի այդ, ըստ Բուրկովսկայայի, պարզ չէ, թե արդյոք դատավարությունը բաց կլինի՞, չնայած այն հանգամանքին, որ բաց դատավարությունը գործընթացի օրինականությունն ապահովելու միակ միջոցն է:


 


 

Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար