25.11.2024
Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Օսկանյան. Չի բացառվում, որ կմիանանք «Ծառուկյան դաշինքին»

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը չի բացառում, որ «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն» ու Դեմոկրատական կուսակցությունների ձևավորած դաշինքը միանա «Ծառուկյան դաշինքին»: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է Վարդան Օսկանյանը:

«Ես հայտարարում եմ, որ մենք ոչինչ չենք բացառում, մի բացառություն կա՝ գործող իշխանության հետ որևէ գործ չենք ուզում ունենալ ոչ հիմա, ոչ ապագայում», –ասել է նա:

Օսկանյանն անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն» և «Դեմոկրատական» կուսակցության դաշինքում ներգրավվածությանը՝ տեղեկացնելով, որ նա անպայմանորեն ներգրավված է լինելու դաշինքում: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ Սեյրան Օհանյանը որոշեց տեղափոխվել ընդդիմադիր դաշտ՝ ասել է.

«Ցանկացած մարդ, ով մտահոգ է Հայաստանի ապագայով, նման քայլ կաներ: Ես համոզված եմ, որ ՀՀԿ-ում էլի կան նման մարդիկ, որ նման քայլի կդիմեին, պարզապես նրանց համարձակությունը չի հերիքում, իսկ Սեյրան Օհանյանն այն մարդն է, ով ունեցավ այդ համարձակությունը»: