25.11.2024
Մամուլի տեսություն. Ոստիկանապետը Սերժ Սարգսյանի հրահանգով փորձել է համոզել Սեյրան Օհանյանին, բայց անօգուտ
prev Նախորդ նորություն

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Հանդիպմանը նախարարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։