27.11.2024
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
prev Նախորդ նորություն

Բաքվի դատարանը երկարաձգել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը

Ադրբեջանի կողմից առևանգված և ապօրինիաբար բանտում պահվող Արցախի նախկին ու ներկա ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը երկարացվել է։


Խոսքը Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի և Բակո Սահակյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի մասին է։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվի Բինագադի շրջանային դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ կալանքիժամկետը երկարացվել է ևս 5 ամսով։