11.03.2025
Մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
prev Նախորդ նորություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներն այսօր խորհրդակցություններ են անցկացրել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներն այսօր ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ են անցկացրել քաղաքական ուժերի և հասարակական շարժումների հետ։ Այս մասին հայտնել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։


«Մենք հանդիպեցինք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվե» շարժման ներկայացուցիչների, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, եզդի համայնքի ներկայացուցիչների, բժիշկների և այլոց հետ»,- ասաց Գալստանյանը։ Նրա խոսքով, առաջիկայում նախատեսվում է մեծ հանդիպում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, բոլոր առաջարկները կքննարկվեն ու որոշումներ կկայացվեն։


Բագրատ Սրբազանն անդրադարձել է նաև Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատմանը.


«Սամվել Դանիելյանը ազնիվ մարդ է: Նրա պաշտոնանկությունն անիմաստ էր, քանի որ շուտով լրանալու էր նրա պաշտոնավարման ժամկետը։ Դա արվեց միայն մեկ պատճառով՝ մեզ հետ ունեցած մտերմության պատճառով: Ահա թե ինչպես են այս իշխանությունները փորձում պատժել: Սա նշանակում է ռեպրեսիաների սկիզբ»,- ասաց նա։

Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
10.03.2025
Հայաստանի ԱԳ նախարարը Հնդկաստանում բարձրացրել է հայ գերիների հարցը