23.07.2025
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը 5 օրով մեկնում է Փարիզ
prev Նախորդ նորություն

Իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն ձերբակալություններ. հայտարարություն

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է.


"Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ։ 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը։ Անազատության մեջ պահվող քաղաքացիներին այցելել ու նրանց պաշտպանությունը ստանձնել է իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։

Հայտարարում ենք, որ նշված վարութային ակտերը ստորագրողների արարքում առկա է ապօրինի ձերբակալման ակնհայտ հանցակազմ, սակայն կառավարող ուժի քաղաքական իշխանության պայմաններում առկա չէ արարքի արդյունավետ քննության որևէ հեռանկար"։

Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Հաջորդ նորություն next
 Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը
23.07.2025
Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը