24.11.2024
«Հրապարակ». Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել
prev Նախորդ նորություն

Ոստիկանների ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է

Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է: Այս մասին գրում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

"Վերջինս տարբեր առիթներով, հայտարարություններով շոյել և խրախուսել է ոստիկանական դաժանությունները, ինչը կանաչ լույս է վառել ոստիկանական դաժան վարքագծի համար:

Սրա ուղիղ պատասխանատուն Փաշինյանն է, ինչը սակայն որևէ ձևով չի նվազեցնում այն գլխիկոր կեցվածք ունեցողի անձնական պատասխանատվությունը, որն ունի ՆԳ նախարարը",- գրել է Աբրահամյանը: