Վահե Ղազարյան, անօրինական որևէ հրաման, հրահրում, առաջին պատասխանատուն դո՛ւք եք. Սրբազան
Այստեղ սահմանադրական կարգին սպառնալիք կա՞, ես չգիտեմ՝ ինչու են նման բան հայտարարել, երևի գործ է, անում են: Ահա այսպես Բագրատ սրբազանն արձագանքեց ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի կողմից տարածած հայտարարություններին, որոնք բացահայտ սպառնալիք են պարունակում շարժման մասնակիցների հասցեին:
«Մենք պատասխան ունենք ստանալիք, պետք է ստանանք: Այս ժողովուրդն ինքնաբուխ դուրս է եկել այդ պատասխանը ստանալու: Մեր սպիտակ հագուստը հաշտության, խաղաղության, հաղթանակի խորհուրդն ունի: Մենք եկել ենք խաղաղ, հանգիստ, առանց ագրեսիայի, այսքան օրերին դուք որեւէ ագրեսիա, որեւէ կոչ տեսե՞լ եք: Մնացածը դատարկաբանություն է, մեղք են իրենք, ամոթ է»,- ասաց նա, ապա ավելացրեց՝ կոնկրետ ու հասցեական դիմելով ՆԳ նախարարին.
«Կոնկրետ դիմում եմ Վահե Ղազարյանին. Վահե Ղազարյան, որեւէ ձեւով անօրինական որեւէ հրաման, հրահրում, առաջին պատասխանատուն դո՛ւք եք լինելու եւ ձեր անմիջական ղեկավարը: Բավակա՛ն է: Դուք շատ լավ եք ինձ ճանաչում: Եթե սա ձեզ համար կյանքի ու մահվան պատերազմ է ժողովրդի դեմ, մեզ համար հաշտության, խաղաղության, արժանապատվության, հայրենիքի եւ պատվի երթ է ու պայքար: Ցավոք սրտի, սա դարձել է ներքին պայքար, սա պետք է լիներ արտաքին թշնամու դեմ»,- հավելեց Բագրատ սրբազանը:
Նշենք, որ սրբազանի առաջնորդած քայլերթը արդեն Երևանում է: Ժամը 16.00-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի համազգային հանրահավաք: