9.06.2025
Փոխվարչապետը հրաժարվել է մեկնել Տավուշ
prev Նախորդ նորություն

Որտե՞ղ կհանդիպի Մհեր Գրիգորյանը Տավուշի համայնքապետերի հետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Այս մասին VERELQ-ին հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից։


«Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- հայտնել է փոխվարչապետի գրասենյակը:


Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին Ոսկեպար-Կիրանց հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ բողոքող գյուղացիները հայտնել էին, որ ապրիլի 22-ին սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։

Ալեն Սիմոնյանը մեկնել է Իսպանիա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին